
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1980թ. ծնված Նարինե Մարգարյանը, 2010թ. ծնված Համլետ Բարլոյանը, 2005թ. ծնված Անուշիկ Բարլոյանը և 2003թ. ծնված Գոհար Բարլոյանը: Պարզվել է, որ նրանք թունավորվել են հոկտեմբերի 9-ին մի բնակարանում հյուրընկալության ժամանակ տորթ ուտելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: