
Հոկտեմբերի 11-ին, ժամը 10.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 7 հանրակացարանի 27-րդ բնակարանում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.39-ին, մարվել 10.46-ին: Այրվել են Գ. Տատենցյանին պատկանող բնակարանի հյուրասենյակը և միջանցքը (30 քմ):