Կլոպը Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու մտադրություն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի  գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի 30-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի նկատմամբ հաղթանակից հետո նշել է, թե իր թիմը պայքարելու է Եվրոպայի լիգայի ուղեգրի համար:

«Մենք լուծեցինք Բունդեսլիգայում տեղը պահպանելու խնդիրը: Մենք լավ մարզավիճակում ենք, և հուսով եմ՝ կնվաճենք եվրագավաթների ուղեգիր: Բունդեսլիգայի հաջորդ խաղից առաջ պետք է գավաթային հանդիպում անցկացնենք «Բավարիա»-ի հետ: Հուսով եմ՝ երկրպագուները հավատում են, որ տիտղոս կնվաճենք այդ մրցաշարում», – նշել է Կլոպը:

 




Լրահոս