ԼՂՀ ՊԲ-ն նիստ է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 27-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել մայիսյան տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին կառավարության անդամներ, տարբեր գերատեսչությունների և վարչակազմերի ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայիսյան տոնակատարությունների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են դեռևս լուծում պահանջող միջոցառումների ուղիները:

Նիստի ավարտին բանակի հրամանատարը կարևորել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպումը և դրանց վերաբերյալ տվել մի շարք ցուցումներ:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայություն




Լրահոս