Էվերեստ լեռը բարձրացող Արա Խաչադուրյանը ձնահոսքից չի տուժել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ այս օրերին բարձրանում է Էվերեստ լեռը՝ դրա կատարին Հայաստանի դրոշը ծածանելու: Ինչպես արդեն հայտնել էինք, Նեպալում ապրիլի 25-ին երկրաշարժ էր գրանցվել, որի զոհերի թիվը անցել է 3000-ից:

Վերջին 80 տարվա ընթացքում Նեպալում գրանցված ամենահզոր երկրաշարժի հետևանքով Էվերեստ լեռան վրա ձնահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 18 լեռնագնաց: Բարեբախտաբար, հայազգի լեռնագնացը, ով իր կյանքը վտանգելով ցանկանում է աշխարհի ամենաբարձր լեռան գագաթին ծածանել Հայաստանի դրոշը, մնացել է անվնաս:

Արա Խաչադուրյանը սակայն Armlur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ վերելքը ժամանակավորապես դադարեցվել է մինչ ավելի բարենպաստ եղանակային պայմանները:




Լրահոս