Էվերեստը բարձրացող լեռնագնացները տարհանվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էվերեստ լեռը բարձրացող լեռնագնացները Նեպալում գրանցված երկրաշարժի պատճառով ուղղաթիռներով տարհանվել են. հայտնում են Նեպալի իշխանությունները:

Ինչպես BBC-ին հայտնել է Նեպալի զբոսաշրջության վարչության ղեկավար Տուլսի Գաուտաման,  ընդհանուր առմամբ` 210 լեռնագնաց է տարհանվել, բոլոր նրանք տեղակայվել են հիմնական բազայում ու հարևան գյուղերում:

Նրա խոսքերով՝ փրկարարական օպերացիային մասնակցել է 4 ուղղաթիռ:

Տարհանված լեռնագնացների մեծ մասը իրենց հետ չեն վերցրել լեռնագնացության համար նախատեսված սարքավորումները՝ հուսալով որոշ ժամանակ անց շարունակել բարձունքի հաղթահարումը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նվազագույնը 18 մարդ է զոհվել Էվերեստ լեռան վրա՝ երկրաշարժի հետևանքով առաջացած ձնահոսքի պատճառով:




Լրահոս