Ժողովուրդ. Այսօր տեղի կունենա ՄԱՊ ընկերության փողերը յուրացրած կնոջ գործով դատական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Աժ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին պատկանող “ՄԱՊ”ընկերության փողերը “յուրացրած” Սիլվա Ռոբիկի Խաչատրյանի գործով դատական նիստը:
Ըստ քրգործի նյութերի՝ ԼՂՀ քաղաքացի Սիլվան, բանավոր պայմանավորվածության համաձայն, 2005-ից մինչև 2009-ի մայիսը Արցախում իրացրել է Արմավիրի մարզում գտնվող “ՄԱՊ” ՓԲԸ-ի արտադրած գինիները, կոնյակները և պահածոները: Իսկ 2009թ-ից արդեն Ա/Ձ Ս. Խաչատրյանի և ընկերության միջև կնքվել է ապրանքների մատակարարման պայմանագիր, և մինչև 31.12.2011–ից Սիլվան “ՄԱՊ”-ի ապրանքներն իրացրել է հաշիվ-ապրանքագրերով: Այդ երկու տարվա ընթացքում Սիլվան ընկերության ապրանքների վաճառքից ստացված առանձնապես խոշոր չափի՝ 32 մլն 935 հազ. դրամ գումարը չի մուտքագրել դրամարկղ, այլ ՓԲԸ-ին ցույց է տվել որպես չվաճառված ապրանք և նշված գումարը հափշտակելովև ծախսել անձնական կարիքների համար:




Լրահոս