Քաղաքապետը մասնակցել է Երեվան. հայացք ապագայից ցուցահանդեսի բացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Էրեբունի-Երևան 2794-ամյակի տոնակատարություններին ընդառաջ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է “Երևան. հայացք ապագայից” խորագիրը կրող ցուցահանդեսը: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Ըստ քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության՝ արվեստասեր հասարակության դատին է ներկայացվել հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ` անցյալ դարի առաջին կեսի երևանյան համայնապատկերներով:
Ցուցադրված են նաև ժամանակակից Երևանի տարբեր լուսանկարներ, որոնք խորհրդանշում էին մեր քաղաքի առաջընթացը, այդ թվում նաև խորհրդանշական համադրում ստեղծելով ներկայիս Երևանից մայրաքաղաքի պատմական անցյալին հայացք ուղղելու տեսքով: “Երևան. հայացք ապագայից” խորագիրը կրող ցուցահանդեսը անց է կացվում միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակում: Այս անգամ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործընկերը Երևան քաղաքի պատմության թանգարանն է:
 




Լրահոս