Հոկտեմբերի 11-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, գողություններ կատարելու կասկածանքով, Երեւան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի եւ Նալբանդյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արմեն Վ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արմեն Վ.-ն խոստովանել է, որ ս/թ հունիսից մինչ օրս Երեւան քաղաքի տարբեր թաղամասերում, հիմնականում Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում կայանված 20 տարբեր “ԲՄՎ X-5” եւ “Մերսեդես G” մակնիշի ավտոմեքենաներից գողացել է կողային հայելիները եւ առջեւի ու հետեւի լուսարձակները:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Վ.-ի կատարած հանցագործություններից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն: