Քլոե Քարդաշյանը, Բրայան Ադամսն ու այլ հայտնիներ կոչ են անում օգնել Նեպալի երկրաշարժից տուժածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նեպալի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցնում է 3700-ը: 7.9 մագնիտուտ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը տեղի էր ունեցել շաբաթ օրը, որից հետո մի քանի հետցնցումներ էին եղել:  Նեպալի համար այս ողբերգությունը սպառնում է հումանիտար ճգնաժամի վերածվել: Հիվանդանոցներում արդեն իսկ տեղերի պակաս կա, ուտելիքը չի բավականացնում:

Death Toll Rises Following Powerful Earthquake In Nepal

Տեղի ունեցած աղետին չի կարողանում անտարբեր մնալ ամբողջ աշխարհը: Մի շարք հայտնիներ սոցիալական ցանցերում գրառումներ են կատարում` բոլորի ուշադրությունը հրավիրելով այս ողբերգության վրա:

Երգչուհի Էննի Լեննոքսը բրիտանացիներին կոչ է անում 5-ական ֆունտ նվիրաբերել Oxfam բարեգործական կազմակերպությանը, որը հիմա մարդասիրական օգնություն է հասցնում Նեպալ:

Միջոցների հավաքմանը միացել է նաև գրող Ջոան Ռոուլինգը, որը Twitter-ում գրել է.
«Իմ սիրտն այսօր Նեպալում է: 1 ամիս առաջ ես այնտեղ հրաշալի մարդկանց հետ եմ ծանոթացել: Ես գումար եմ նվիրաբերում Oxfam-ի համար: Խնդրում եմ, միացեք ինձ»:

1

Բրայան Ադամսը գրում է. «Շատ տխուր է երկրաշարժի և բոլոր զոհվածների մասին լսելը: Իմ մտքերն այն մարդկանց հետ են, ովքեր հիմա այնտեղ են»:

Քլոե Քարդաշյանը գրել է. «Իմ մտքերն ու աղոթքները Նեպալի հպարտ, քաջ ժողովրդի հետ են: Սա այնպիսի ցավալի ողբերգություն է»:

qardashyanner1-600x338

Դուեյն Ջոնսոնը գրում է. «Աղոթում եմ Նեպալի ժողովրդի և բոլորի համար, ում հարվածել են ողբերգական իրադարձությունները: Մի դադարեք հավատալ և ուժեղ մնացեք»:

Death Toll Rises Following Powerful Earthquake In Nepal

Death Toll Rises Following Powerful Earthquake In Nepal

Death Toll Rises Following Powerful Earthquake In Nepal




Լրահոս