Նեպալի նոր հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 26 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նեպալում այսօր գրանցված նոր երկրաշարժի արդյունքում զոհվել է 26 մարդ, 150-ը՝ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Bangladesh News 24 համացանցային թերթը՝ հղում կատարելով  IANS գործակալությանը:

Միաժամանակ Նեպալի Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնի թվիթթերյան էջում 16 զոհի ու 335 տուժածի մասին հաղորդագրություն է հայտնվել: Ընդ որում, Նեպալի ՆԳՆ տվյալներով՝ տուժածների թիվն արդեն մոտեցել է 1000 մարդու:

Հիշեցնենք՝ Նեպալում այսօր նոր ստորգետնյա ցնցումներ էին գրանցվել, որոնց հզորությունը կազմել է 7.4 բալ, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Նամչե-Բազար բնակավայրից 68 կմ արևմուտք, ցնցումների օջախը եղել է 10 կմ խորության վրա:




Լրահոս