
Երեկ, Մաշտոցի պողոտա 15/135 հասցեում գործող ՍԹԱՐ սուպերմարկետի մի շարք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, որի պատճառ է հանդիսացել խանութում իրականացված գույքագրման արդյունքում հայտնաբերված մեծ պակասորդը: Այս մասին տեղեկանում ենք “Սթար Դիվայդ” ընկերության տարածած հաղորդագրությունից։ “”Սթար Դիվայդե ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ընկերությունը կատարում է իր բոլոր պարտավորությունները` պահպանելով ՀՀ գործող օրենսդրության բոլոր նորմերը”,- մեկնաբանել է ՍԹԱՐ առևտրային ցանցի Մարդկային ռեսուրսների բաժնի տնօրեն Մարիանա Էդիլյանը: