
Հոկտեմբերի 13-ին, Սրբոց Թարգմանչաց տոնին, Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ: Այս առիթով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից դուրս կբերվի և Օշական կտարվի Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը (1669 թ.): Բոլոր հայորդիներին հրավիրում ենք մասնակցություն բերելու ուխտի Ս. Պատարագին, որի ընթացքում ուխտավորները հնարավորություն կունենան օրհնություն ստանալու հրաշագործ այդ Ավետարանից: