
Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացել է Երուսաղեմի պատրիարքական փոխանորդ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանից, որ Երուսաղեմում երկարատև հիվանդությունից հետո կյանքի 93-րդ տարում ի Տեր ննջեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգևոր խորհուրդը և Հայ Եկեղեցու ողջ եկեղեցական դասը սգում են բազմավաստակ Պատրիարք Սրբազան Հոր մահը` աղոթելով, որ Տերը Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի հավատավոր մեր ժողովրդին և Իր խնամքի և օրհնության ներքո պահի Երուսաղեմի Հայոց Պատրիարքական Աթոռը և նրա զինվորյալ միաբանությունը: