
Հոկտեմբերի 11-ին, ժամը 16.00-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 հասցեի մոտ “ԲՄՎ-X6” մակնիշի ավտոմեքենա է բախվել “Տոյոտա” մակնիշի ավտոմեքենայի, որն էլ վրաերթի է ենթարկել երկու աղջիկների: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: