Հանդիպում գերմանացի գրող Թոմաս Հարթվիգի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 28-ին` ժամը 15-ին, Խնկո–Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա գերմանացի գրող Թոմաս Հարթվիգի «Հայուհին» գրքի շնորհանդեսը։ Վեպը լույս է տեսել 2014 թվականին և այժմ թարգմանվում է հայերեն: Թարգմանիչը Հակոբ Մովսեսն է։ Գրքի վերջաբանը գրել է Միշա Վեգները։

Նշենք, որ «Հայուհին» վեպի համար հիմք է հանդիսացել Օսմանյան կայսրությունում կամավորական աշխատանք ստանձնած Արմին Վեգների կյանքի և սիրո պատմությունը։ Պարահանդեսի ժամանակ Վեգները սիրահարվում է չքնաղ հայուհի Անուշ Թոքտլիյանին։ Չնայած խանգարող հանգամանքներին՝ նրանց սերը հասունանում է, բայց համաշխարհային պատերազմն ու հայ ժողովրդի նկատմամբ ծրագրված ցեղասպանությունը և տեղահանությունները ամեն ինչ գլխիվայր են շրջում։ Հուսահատված Վեգներն ընբոստանում է դաժան իրականության դեմ։




Լրահոս