Դիմում՝ վարչապետին. չեղյալ հայատարարեք ԱԳՆ շենքի վաճառքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան դիմում է ներկայացրել ՀՀ Կառավարությանը` Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքից հրաժարվելու հորդորով:
“Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիանևև համամիտ է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, հարգարժան պարոն Վազգեն Մանուկյանի հետ, ով Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքը որակում է որպես քաղաքական սխալ:
Պատմական փորձի և արդի հայկական իրականության ուսումնասիրության հիման վրա Ասոցիացիան համոզմունք է հայտնում, որ Հայաստանում ու Սփյուռքում ապրող և ի պատասխան ցեղասպանության ու դրա կրկնման սպառնալիքի իր անկախ պետությունը կերտող հայ ազգի համար պետականության խորհրդանիշներն ինչպես քաղաքական, այնպես էլ հոգևոր-մշակութային առումներով նույնացվում են հայոց պետականության հետ: Նման պարագայում լրացուցիչ գործոն է դառնում ևևոչ միայն հացիվևև կենսական սկզբունքը, որով նա բազմադարյան պատմության ընթացքում հաշվեկշռել է իր հեռատես պրագմատիզմը: Ուստի Հայաստանի պետական մարմինները և պաշտոնատար անձինք, ինչպես նաև ազգի հեղինակավոր ներկայացուցիչները կոչված են իրենց գործունեությունն իրականացնելու տվյալ գերակայությունների հաշվառմամբ:
Վերը նշվածըի հաշվի առնելով` Ասոցիացիան դիմում է.
“Տանգո” ընկերության սեփականատեր, հայրենասեր և բարերար, հարգարժան պարոն Է. Էռնեկյանին` հորդորելով վերագնահատել իրավիճակն ու հրաժարվել Արտաքին գործերի նախարարության շենքը գնելու և այն հյուրանոցի վերածելու ծրագրից, 
Հայաստանի Հանրապետության Կառավարությանն` ի դեմ վարչապետ, հարգարժան պարոն Տ. Սարգսյանի չեղյալ համարել Արտաքին գործերի նախարարության շենքը վաճառելու մասին որոշումը”:




Լրահոս