Երեկ` ապրիլի 27-ին Նալբանդյան 116 հասցեում բացվել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության կենտրոնական գրասենյակը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության սոցցանցի էջից: Հիշեցնենք, որ վերոնշյալ կուսակցությունը հիմնել է ԲՀԿ նախկին մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ցենտրիստական քաղաքական ուժ է, որի քաղաքական պլատֆորմը հիմնված է պետական կառավարմանը և տնտեսական կարգերին վերաբերող սոցիալիստական և լիբերալ համակարգերի առավել արդարացված և արդյունավետ կիրառվող առանձին դրույթների համադրության վրա:
Իսկ 2015թ.-ի մայիսի 16-ին, ժամը 13:00-ին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարը: