Հենրիկ Մխիթարյանը՝ Երեվանի պատվավոր քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 12-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել կառավարության պահուստային ֆոնդից որպես կապիտալ սուբվենցիա տրամադրված 1,300,000.0 հազար դրամը մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող 36 դպրոցների ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով օգտագործելու մասին որոշման նախագծին.
“Քաղաքապետարանն իրականացնում է բոլոր չջեռուցվող կրթական, մշակութային, նախադպրոցական հաստատությունները, գրադարանները ջեռուցման համակարգերով ապահովելու լայնամասշտաբ ծրագրեր, որոնց արդյունքում Երևան քաղաքի բոլոր նախադպրոցական հաստատություններն այսօր ապահովված են ջեռուցման տեղային համակարգերով։ Ներկայում ընթացքի մեջ են արվեստի և երաժշտական որոշ դպրոցներում, ինչպես նաև գրադարաններում ջեռուցման համակարգերի ներդրման աշխատանքները”,- ներկայացնելով որոշման ընդունման անհրաժեշտությունըև նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով, որ որոշման ընդունմամբ Երևան քաղաքում արդեն տարեվերջին չջեռուցվող դպրոցներ չեն լինի։
Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է նաև 2012 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված ,Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև բարեկամության մասինեհամաձայնագիրը և ՀՀ Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև 2012-2014թթ. համար համագործակցության ծրագիրը։
Երևան քաղաքի 2794-րդ տարեդարձի առթիվ, ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև թատերարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի և ակնառու ձեռքբերումների համար Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանին, շախմատի բնագավառում ունեցած մեծ վաստակի և ներդրած նշանակալի ավանդի համարև միջազգային գրոսմայստեր, հանրահայտ շախմատիստ Ռաֆայել Արտեմի Վահանյանին, ֆուտբոլի ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համարև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Համլետի Մխիթարյանին Երևանի ավագանու որոշմամբ շնորհվել է ,Երևանի պատվավոր քաղաքացիե կոչում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս