Իսպանական «Վալենսիա»-ի դարպասապահ Դիեգո Ալվեսն ազգային առաջնության 33-րդ տուրի «Գրանադա»-ի դեմ խաղում միանգամից երկու ռեկորդ է սահմանել, իսկ թիմն էլ հաղթել է 4:0 հաշվով:
Բրազիլացի դարպասապահն Իսպանիայի առաջնությունում 549 րոպե գոլազուրկ է անցկացրել, և դա ակումբի պատմության մեջ ռեկորդային է դարձել: Նախորդ նման ռեկորդը 1974-75թթ. սահմանել էր Խոսեպ Բալագերը: «Գրանադա»-ի դեմ հանդիպումը նրա համար վեցերորդ անընդմեջ գոլազուրկ հանդիպումն էր:
Ընթացիկ մրցաշրջանում Ալվեսն Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 32 խաղի և բաց թողել 25 գոլ: