
«Մենք բոլորս Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ընթացում մի հոգևոր միասնակնության մեջ յուրահատուկ իրավիճակ ապրեցինք: Վերջին տասնամյակների ընթացքում հազվագյուտ միասնականությամբ հանդես եկանք: Միգուցե սա առիթ դառնա, որ մենք ազգային միասնականության ավանդույթը ներսում օգտագործենք: Օրինակ Հայաստանում գողությունը վերացնելու համար նույնպես միասնականություն դրսևորենք»: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Վերջինսի խոսքով` իշխանությունները հրաժարական չեն տալիս և չեն էլ տալու: «Երկրում դեռ մնացել է ժողովուրդ, որը ուզում է արժանապատիվ ապրել: Մարդկանց արյունը քամելու դեմ ձեռնարկվելու են համախմբման միջոցառումներ: Սրանից պետք է վախենալ»,- իր ելույթում ասաց Տիգրան Ուրիխանյանը: