ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի եղբայրն ազատվել է դատախազի աշխատանքից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի դատավոր, նախկին ԱԺ փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանի եղբայրը՝ Բագրատ Պետրոսյանը, օրերս ազատվել է դատախազի աշխատանքից: Նա Գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալն էր: Ասում են՝ ցանկանում է փաստաբանությամբ զբաղվել:

Սա առաջին դեպքը չէ, երբ ուժային կառույցի աշխատողը ցանկանում է փաստաբանությամբ զբաղվել, դա ամենաշահեկան հանգրվանն է նախկին դատախազների, քննիչ-դատավորների համար: Վերջին թարմ օրինակն Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքի դատավոր Վլադիմիր Գրիգորյանն է, ով 64 տարեկան է եւ 1 տարուց պետք է հրաժեշտ տա դատավորի պաշտոնին, ուստի որոշել է սովորել փաստաբանների դպրոցում եւ լուծել լիցենզիայի հարցը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս