Հակակարկտային 27 կայաններից իրականացվել է 5239 կրակոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 28-ին, ժամը 14.09-ից մինչև 14.37-ը ՀՀ ՏԿ և ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 27 կայանից Արմավիրի մարզի Կողպավան, Վանանդ, Արտամեդ, Բագարան, Ակնալիճ, Այգեշատ, Արմավիր և Արշալույս գյուղերում իրականացվել է 5239 կրակոց, ժամը 14.55-ից մինչև 17.35-ը Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արտաշավան գյուղերում 4 կայանից` 595 կրակոց, ժամը 15.51-ից մինչև 16.31-ը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում 5 կայանից` 525 կրակոց:

ժամը 20.39-ից մինչև 20.52-ը Արագածոտնի մարզի Ոսկևազ, Ոսկեհատ, Ձորափ, Ագարակ, Փարպի, Արագածավան և Ղազարավան գյուղերում 15 կայանից իրականացվել է 969 կրակոց, ժամը 19.30-ից մինչև 19.37-ը Արմավիրի մարզի Արմավիր, Այգեշատ և Ալաշկերտ գյուղերում 4 կայանից` 75 կրակոց, իսկ ժամը 20.26-ից մինչև 20.56-ը 24 կայանից նույն մարզի Գետաշեն, Շենավան, Բերքաշատ, Բամբակաշատ, Նոր Կեսարիա, Ալաշկերտ և Մրգաշատ գյուղերում իրականացվել է 2282 կրակոց:




Լրահոս