2015 թվականի Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության մասնակիցներն ու լրագրողները ապրիլի 18-29-ը ապահովված էին գերարագ ինտերնետ կապով: Ծաղկաձորում ընթացող կարևոր այս առաջնության կազմակերպման նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Ծաղկաձորի Գոլդեն Փելիս Ռեզորթ հյուրանոցի խաղասրահի տարածքն ապահովել էր ինտերնետ հասանելիությամբ, տրամադրել էր գերհզոր սերվեր, որի շնորհիվ գործում էր www.wtcc2015.am կայքը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն աջակցում էր նաև ամբողջական տեխնիկական սպասարկմամբ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած լայնաշերտ ինտերնետ կապի առաջադեմ տեխնոլոգիաների և մինչև 1000 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետի շնորհիվ, աշխարհի տարբեր անկյուններում գտնվող շախմատի սիրահարները հնարավորություն ունեցան մրցաշարը դիտել առցանց ռեժիմով: Գերարագ ինտերնետի շնորհիվ, հնարավորություն կար մրցաշարի մասին պատմող պատկերներն ու տեսանյութերը վերբեռնել և հասանելի դարձնել լայն հանրությանը: Շախմատի սիրահարները հնարավորություն ունեցան իրենց համար նախընտրելի վայրից հետևել մրցաշարի ընթացքին, մարզիկների յուրաքանչյուր քայլին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մրցաշարի անցկացման օրերին հետևել են ցանցի աշխատանքին և անհրաժեշտության դեպքում` մասնակիցների և հյուրերի համար ապահովել տեխնիկական աջակցություն:
Հիշեցնենք, որ 2015 թվականի Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Ուկրաինայի, Կուբայի, Հունգարիայի և Իսրայելի շախմատի հավաքականները:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:
Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով: