
UFC-ի նախագահ Դեյն Ուայթը հայտնել է Ջոն Ջոնսին չեմպիոնի տիտղոսից զրկելու ու Դենիել Քորմյեին` որպես գոտու համար երկրորդ հավակնորդ, նշանակելու մասին:
«Ես հանդիպել եմ Էնթոնի Ջոնսոնի ու նրա փաստաբան Ալբուկերկեի հետ, նա գրեթե ոչինչ չասաց: Ակնհայտ է, որ նա պետք է լուծի իր դատական գործերը: Մենք հիմնականում գնացել էինք այնտեղ ՝ պարզելու, թե ինչ է իրականում եղել:
Շատ բան է ասվել այն մասին, թե ինչ է եղել այդ օրը, լուրերից շատերը չեն համապատասխանում իրականությանը, իսկ շատ բաներ հանդիսանում են ենթադրություն, այնպես որ մենք ցանկանում էինք լսել, թե ինչ կասեն այս մասին Ջոնսն ու նրա փաստաբանը: Անկասկած նա շատ վշտացած է ու հիասթափված: Ջոնսը պաշտպանել է իր տիտղոսը շատ անգամներ, և մեզ համար նրան տիտղոսից զրկելը ու որակազրկելը բացարձակ ուրախալի չի: Սակայն ինչպես ասվում է, շոուն շարունակվում է: Էնթոնի Ջոնսոնը պատրաստ է մենամարտին, Դենիել Կորմյեն չի համբերում, թե երբ է ստանալու այդ հնարավորությունը»,-հայտարարել է Ուայթը:

