Ամենալավ ընկերները ամաչկոտ մարդիկ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այն մարդիկ, ովքեր խղճի խայթ և ամոթ են զգում, դառնում են ամենալավ ընկերները, քանի որ այդ հատկությունները մարդու հոգատարության և հուսալիության երաշխիքն են:  Քարնեգի-Մելլոնի համալսարանի հետազոտողները հարցում են անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ քիչ հավանական է` մեղքի գիտակցման բարձր զգացումով օժտված մարդիկ ոչ էթիկական քայլ կատարեն բիզնեսում: Նման մարդիկ իրենց բավական հանգիստ են պահում աշխատավայրում: Նրանք չեն կոպտում հաճախորդներին կամ գործընկերներին: Քիչ հավանական է նաև, որ նրանք, ովքեր հակված են նման զգացումների, որոշակի դիտավորությամբ սխալ քայլ կատարեն: Նման մարդիկ առավել շուտ են արձագանքում և մտածում են իրենց վարքի հետևանքների մասին: 




Լրահոս