
Հայտնի երգչուհի Շակիրայի մենահամերգը Բաքվի Crystal Hall պալատում մեծ աղմուկ է բարձրացրել հարեւան երկրում: Մասնավորապես, կոլումբիացի երգչուհին բեմ է դուրս եկել իր երկրի դրոշով (նարնջագույն, կապույտ, կարմիր): Շակիրան Կոլումբիայի դրոշը հակառակ կողմով է ծածանել եւ ստացվել է, որ նա Բաքվում բարձրացրել է Հայաստանի հանրապետության պետական դրոշը: Դահլիճը բուռն կերպով է արձագանքել կատարվածին, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները սկսել են փնովել աշխարհահռչակ երգչուհուն: