
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում ներկա է գտնվել ժենգյալով հացի փառատոնին:
Նախագահ Սահակյանը հույս է հայտնել, որ փառատոնը կդառնա ավանդական՝ այն արժեւորելով ազգային սովորությունները պահպանելու ու տարածելու եւ զբոսաշրջությունը խթանելու տեսանկյուններից:
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: