ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԲԵՌ
Լոս-Անջելեսի միջազգային օդանավակայանում ձերբակալել են տարօրինակ բեռ անցկացրած տղամարդու, որը տեղափոխվում էր Ճապոնիայից Բոստոն: Տղամարդը ձերբակալվել  է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ: Մաքսայինի աշխատողների ուշադրությունը գրավել է տղամարդու տարօրինակ հագուստը: Լայն անձրեւանոցի տակից նա կրել է զրահաբաճկոն եւ հրակայուն տաբատ: Նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել են ձեռնաշղթաներ, դանակներ, ոստիկանական մահակներ եւ նույնիսկ հատուկ պարկեր դիակների համար: Թե ինչպես է տղամարդուն հաջողվել այդ ամենը Ճապոնիայում անցկացնել ինքնաթիռ եւ ինչի համար, դեռ հայտնի չէ:

ՀԱՐՁԱԿՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԵԼ
Պակիստանի հյուսիսարեւմտյան հատվածում գործող թալիբ-էքստրիմիստները հարձակում են գործել իսլամական այդ երկրում ճանաչված 14-ամյա իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի վրա: Դեպքը տեղի է ունեցել Մինգորա քաղաքում: Ահաբեկիչները կրակահերթ են բացել դպրոցական ավտոբուսի ուղղությամբ, որում գտնվում էին Մալալան եւ նրա դասարանցիները: Մի քանի գնդակ դիպել է Մալալայի գլխին: Հանցագործներն անմիջապես փախուստի են դիմել: Վիրաբույժներին հաջողվել է երկարատեւ վիրահատության ընթացքում Մալալայի գլխից հանել հինգ փամփուշտ, սակայն նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

ԱՐՏԱՍՈՎՈՐ ՏՈՒՆ
«Աշխարհի «ամենաթափանցիկ» տունը, որը ստեղծվել է 168 քմ ապակուց, գտնվում է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքից ոչ հեռու՝ Հադսոն Վելիում»,-գրում է YahooNews-ը: Արտասովոր տունը կառուցվել է դեռեւս 2001-ին գերմանացի դիզայներ Թոմ Փֆայֆերի նախագծով: Այժմ այն 6,75 մլն դոլարով վաճառքի է հանվել հանրահայտ Sotheby’s International Realty աճուրդում: Այս ապակե բնակարանում կառուցված են ստորգետնյա 6 սենյակներ, ինչպես նաեւ 3 լոգասենյակ, որոնք հուսալի պաշտպանված են անցանկալի հայացքներից:

ՉԹՕ-Ի ՊԱՏՃԱՌՈՎ
«Թել-Ավիվի Բեն-Գուրիոն միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքները չբացահայտված թռչող օբյեկտի պատճառով: ՉԹՕ-ն նկատվել էր Իսրայելի օդային սահմանին մոտ»,-գրում է ԼվՑպՐՒՈՍր-ը: Ահազանգից հետո օդ են բարձրացել հետախուզական ինքնաթիռներ, սակայն պարզվել է, որ օբյեկտը վտանգ չի ներկայացնում: Որոշ ժամանակ հետո օդանավակայանը սկսել է աշխատել սովորական ռիթմով: Թե ինչ օբյեկտ էր նկատվել երկնքում, դեռեւս ոչինչ չի հաղորդվում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս