«Ռեալ»-ը խոշոր հաշվով հաղթեց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հանդիպեց «Ալմերիա»-ին և առավելության հասավ 3:0 հաշվով:

Առաջին խաղակեսում խաղի հաշիվը բացեց կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, երկրորդ խաղակեսում «Ալմերիա»-ի պաշտպան Մաուրո դոս Սանտոսը գրավեց սեփական դարպասը: Խաղի վերջնամասում աչքի ընկավ իսպանացի պաշտպան Ալվարո Արբելոան:

Այժմ «Ռեալ»-ը 82 միավորով երկրորդ տեղում է և առաջատար «Բարսելոնա»-ից հետ է 2 միավորով:

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ռեալ» – «Ալմերիա»՝ 3:0

Խամես Ռոդրիգես, 44, Մաուրո դոս Սանտոս, 49 (ինքնագոլ), Ալվարո Արբելոա, 84




Լրահոս