
Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիա»-ի մրցակիցը կլինի «Վոլֆսբուրգ»-ը:
Կիսաեզրափակչում «Վոլֆսբուրգը» 4-0 հաշվով հաղթեց «Արմինիային»:
Նշենք, որ կիսաեզրափակիչում «Բորուսիա»-ն հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր Գերմանիայի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիա»-ին: Եզրափակիչը կայանալու է մայիսի 30-ին: