Ժողովուրդ. Սրտնեղած երկրորդ նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբևՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սրտնեղած է իր երբեմնի ամենավստահելի մարդուցև Սերժ Սարգսյանից: Ավելին, իր մտերմիկ շրջապատում վերջերսդժգոհել է, որ Ս. Սարգսյանը տարիներ շարունակ Վիկտոր Դալլաքյանին հովանավորել է, որպեսզի վերջինս դաժան քննադատի իրեն: Թերթը նշում է, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը այժմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, նրա վրա դրված են նաև Աժում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պարտականությունները: “Ժողովուրդը” փորձել է ստացված տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն նա դարձյալ չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:




Լրահոս