ՉԻ. Արմեն Գեվորգյանը՝ ՀՀ վարչապե՞տ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն՝ օրերս տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո ՀՀ ապագա վարչապետացուի հարցր կարծես թե վերջնականապես հստակեցվել է:
Չնայած այն բանին, որ և՛ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը հնարավոր թեկնածուների հարցում բավականին ծանրութեթև են արել, վերջում, այնուամենայնիվ, ընտրությունը կանգ է առել ՀՀ տարածքային կաոավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վրա, որն, ըստ հայտնի զույգի, ընդունելի տարբերակ է գրեթե բոլոր քաղաքական թիմերի համար:
Խոսակցության ընթացքում ,կողմերըե եկել են այն եզրահանգման, որ Արմեն Գևորգյանն իրենց իմացած կադրերից ւավագույնն է, ով գիտի պահել ընդունված խաղի կանոնները և որևէ ձևով չի անցել այդ կանոնների վրայից:
Հենց այս առավելության համար էլ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը քննարկել են Գևորգյանի հնարավոր նշանակման տարբերակները:
Ի դեպ, սեփական պաշտոնանկության մասին լուրերին արդեն իսկ շատ թեթև է սկսել վերաբերվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բանն այն է, որ վերջինս իր մտերմիկ շրջապատում հաճախ է սկսել բարձրաձայնել, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, և որ ինքը հետագայում էլ ցանկացած ոլորտում կարող է իրեն արդարացնել:
“ՉԻ”-ն նկատում է նաև, որ չի բացառվում Տիգրան Սարգսյանին նորից Կենտրոնական բանկ գործուղեն:




Լրահոս