ՀԺ. 127 առողջապահական հիմնարկներում ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեռ անցյալ շաբաթ լուրեր էին շրջում, որ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել առողջապահության ԲՀԿ-ական նախկին նախարար Հարություն Քուշկյանի “Էրեբունի” բժշկական կենտրոնում: “ՀԺ” թղթակցի հարցին` ճի՞շտ է այս տեղեկությունը, ՊԵԿ մամուլի ծառայությունից պատասխանել են. “Առողջապահության ոլորտում հսկողական աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 1-ից և ներկայում ընթացքի մեջ են”: Ըստ ՊԵԿ-ի, այդ աշխատանքներում ընդգրկված են 127 կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր, որոնցից 111-ի մոտ անցկացվել կամ անցկացվում են ստուգումներ: Դրանց թվում է նաև “Էրեբունի” կենտրոնը: Ստուգումներն այստեղ ավարտվել են հոկտեմբերի 12-ին: “Էրեբունի բժշկական կենտրոնում չափագրման արդյունքներով միջին օրական հասույթի զգալի տարբերություններ չեն գրանցվել”,- պատասխանել են ՊԵԿ մամուլի ծառայությունից: (Խոսքը հարկային մարմինների կողմից իրականացվող ,խրոնոմետրաժիե մասին է, երբ հարկայինի աշխատակիցները որևէ ժամանակահատված հաշվառում են տվյալ տնտեսվարողի մատակարարած ապրանքները կամ ծառայությունները և արդյունքները համեմատում համադրելի մեկ այլ ժամանակահատվածի հետ: Եթե արդյունքները շատ չեն տարբերվում, համարվում է, որ տվյալ տնտեսվարողը ստվերում չի գործում): Հայտնել են նաև, որ ստուգված կազմակերպություններից հատկապես մեծ տարբերություններ են արձանագրվել “Ռաֆայել” բ/կ-ում, Աբովյանի ծննդատանը և այլն:
Ըստ ՊԵԿ-ի, ՀՀ-ում առողջապահության ոլորտի տարբեր լիցենզիաներ ստացած ավելի քան 450 կազմակերպությունից ներկայում ավելի քան 127-ում ստուգումներ են իրականացվում: Թերթի հիշեցմամբ` առողջապահության ոլորտում լիցենզիաները տրամադրում է առողջապահության նախարարությունը:




Լրահոս