
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «ՀՀ բուհերի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցման, 2015/2016 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրով, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքիընդունելության տեղերը` ըստ բուհերի և մասնագիտությունների հաստատելու մասին»:
Համաձայն հրամանի` թույլատրվել է ՀՀ բուհերին ընդունելության մրցույթի թափուր մնացած տեղերի վերաբաշխումն իրականացնել բուհերին տրամադրված տեղերի շրջանակում: