Հարցն ինչ-որ մի էտապում կլուծեն «կաֆեներում», փող տալ-վերցնելը գիտեք. Գորիկ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարությունում պրոբացիոն ծրագրի ներդրման մասին իր կարծիքը հայտնեց նաև Ազգային անվտանգության պետ Գորիկ Հակոբյանը, ով նշեց, թե Հայաստանի պայմաններում այդ ամենը բարդ կլինի:

«Մենք, փաստորեն, ծնում ենք մի մարդու, ով տանը նստած է, մենք պետք է ստիպված նայենք, թե 100-ից քանի գործն է փողերը վերցնում, սարքում: Հայաստանում այս պահին մեր գիտական մակարդակը չի հասել նրան, որ այդպիսի մարդիկ լինեն, սա նշանակում է, որ հարցն ինչ-որ մի էտապում կլուծեն «կաֆեներում», տարբեր տեղերում: Հնարավոր է` մի 20 կամ 30 տարի հետո շատ գեղեցիկ բան ստացվի, բայց ես հիմա չեմ պատկերացնում:  Հայաստանում փող տալ-վերցնելը, էդ գիտեք: Ինձ թվում է, թե շտապ է, բան չի ստացվի սրանից»,-նշեց Հակոբյանը:

Ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանը, թե այս հարցը քննարկել են և շտապ որոշում չեն կայացնելու:




Լրահոս