Դեկտեմբերի 19-ի դրությամբ պրոբացիոն պետական ծառայությունում հաշվառված է 2813 դատապարտյալ. Արփինե Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության կատարած կարևոր աշխատանքներից է պրոբացիոն համակարգի ներդրումը: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ  նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝  ամփոփելով 2016 թվականը:

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 19-ի դրությամբ պրոբացիոն պետական ծառայությունում հաշվառված է 2813 դատապարտյալ, որոնց նկատմամբ նշանակվել է 1783 պատիժ, որից 1411՝ տուգանք, 199-ը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, իսկ 173-ը՝ հանրային աշխատանքներ:

Նրա խոսքով, պրոբացիոն ծառայության շահառուներից վերահսկողություն է իրականացվում 1206-ի նկատմամբ, որոնցից 1135-ը պատիժը պայմանականորեն չկիրառված դատապարտյալներն են, 62-ը՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատված, 9-ը` պատժի հետաձգումով:




Լրահոս