
Ռուսաստանը կյանքի է կոչում սուզանավերի կառուցման հավակնոտ ծրագիրը, գրում է ամերիկյան The National Interest պարբերականը:
Հոդվածի հեղինակը նշում է, որ ռուսական ԶԼՄ-ները «Վարշավյանկա» դասի սուզանավերը արդեն անվանել են աշխարհում ամենաանաղմուկները, իսկ ՆԱՏՕ-ին՝ «սև անցք»:
«Այս դասի ամենագլխավոր նավի ՝ «Նովոռոսիյսկ» սուզանավի կառուցումը սկսվել է 2010 թ. օգոստոս ամսին: Այն ջուր է իջեցվել 2013 թ.-ին: 2011 թ. նոյեմբեր ամսին Մոսկվան սկսել է «Վարշավյանկա» դասի երկրորդ սուզանավի կառուցումը, որը ստացել է «Դոնի Ռոստով» անվանումն ու շահագործման է հանձնվել անցած տարվա հունիս ամսին»,- գրում է պարբերականը:
Այլ նոր սուզանավերի շարքում National Interest-ն առանձնացնում է ատոմային «Յասեն» սուզանավերը:
«Մենք կբախվենք հակառակորդի կոշտ ներուժի հետ: Արժի միայն նայել Սեվերոդվինսկին՝ թևավոր հրթիռներով ատոմական սուզանավի ռուսական տարբերակին: Ես այնքան տպավորված էի այդ նավով, որ ինձ համար մոդել կառուցեցին՝ ելնելով բոլորին հայտնի տվյալներից»,- նշել է ամերիկացի դերծովակալը: