Շոտլանդիայի ափերի մոտ ռուսական սուզանավ են փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շոտլանդիայի հյուսիսային ափերի մոտ ռուսական սուզանավ են փնտրում, գրում է The Telegraph-ը: Նշվում է, որ բրիտանացիները օգնություն են խնդրել ֆրանսիացի դաշնակիցներից:

Օպերացիան, պարբերականի տեղեկությունների համաձայն, ընթանում է արդեն 10 օր: Որոնողական աշխատանքներում ներգրավված են Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի «Sutherland» սուզանավը, ինչպես նաև Կանադայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի ծովային պարեկային ինքնաթիռները:

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հրաժարվել է գաղտնազերծել օպերացիայի մանրամասները, սակայն օպերացիայի անցկացման փաստը հաստատվել է:

Դեռևս հոկտեմբերին The New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն անհանգստացած է ողջ աշխարհին համացանցով ապահովող մի շարք կարևոր մալուխների տեղակայման գոտում ռուսական սուզանավերի ակտիվությամբ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս