Օսկանյանի փաստաբանը կմիջնորդի կարճել գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը կներկայացնի միջնորդություն փողերի լվացման հատկանիշներով հարուցված գործը կարճելու մասին:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Տ. Աթանեսյանը: Գործը որևէ հեռանկար չունի, այդ թվում՝ դատական, ուստի նրա կարծիքով, միակ ելքն այն կարճելն է: Պաշտպանը դիմումում ցույց կտա իրավաբանական գիտության մեջ առկա կարծիքները հափշտակության և փողերի լվացման հանցակազմերի մասին, ինչպես նաև կներկայացնի մնացած փաստական հանգամանքները, որոնք, նրա գնահատմամբ, սխալ են մեկնաբանվում:




Լրահոս