ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱ՛Ն, ՂԱԼԱԹ ԵՍ ԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 8-ին Գերմանիայի դեսպանատան դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքն էին արտահայտում Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում եւ The Club ակումբում միասեռականություն քարոզող “Parada” ֆիլմի ցուցադրության դեմ: Նշենք, որ ցուցադրության կազմակերպիչը Գերմանիայի դեսպանությունն է ու ԵՄ պատվիրակությունը: Ակցիայի մասնակիցներից Տիգրան Քոչարյանն ասել է, որ իրենք դեմ չեն միասեռականներին,  իրենք դեմ են դրա քարոզին: Արդյունքում ո՛չ The Club ակումբում եւ ո՛չ էլ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ֆիլմը չցուցադրվեց, սակայն ստեղծված իրավիճակից “խիստ զայրացած” Գերմանիայի դեսպանը նշել էր, որ իրենք չեն “ցնծում” այն մտքից, որ The Club-ը հրաժարվել է ցուցադրել, իսկ ֆիլմի ցուցադրման համար նրանք անպայման վայր կգտնեն եւ կցուցադրեն:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս եք վերաբերում միասեռականության մասին ֆիլմերին, եւ առհասարակ, ինչպե՞ս պետք է Հայաստանը պայքարի նմանատիպ երեւույթների դեմ: Արդյոք միայն բոյկոտը բավարար է: 
ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ կարծիքով՝ Գերմանիայի դեսպանն ինքնամխիթարմամբ է զբաղվել: Եթե լինի ցուցադրություն, իրենք դա անելու են հենց դեսպանատան շենքում ու սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ: Վերջին դեպքից հետո հայաստանյան երկու հաստատությունների՝ The Club-ի ու Տիկնիկային թատրոնի տնօրինությունների խելամիտ պահվածքը հույս ներշնչեց մեզ, որ մեր հասարակության բարոյական կերպարը դեռեւս չի անցել թույլատրելի սահմանը: Նման երեւույթները հնարավոր է վերացնել միայն օրենսդրական փոփոխությունների ճանապարհով: Ամեն դեպքում, նմանօրինակ ակցիաները մեր կողմից կշարունակվեն, քանի դեռ հարցը արմատական լուծման չի արժանացել:
ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
“Հայազն” միության կենտրոնական մարմնի անդամ 
ՊԱՏԱՍԽԱՆ. Հասարակությունը կարող է իր վերաբերմունքը ցույց տալ, բայց  մենք ունենք պետություն, որը պետք է համապատասխան օրենքներ ունենա: Մենք չենք կարող արգելել այն, ինչ օրենքով ամրագրված չէ: Հիմա նորմալ մարդը ավելի վտանգված է, քան միասեռականը. եթե նորմալ մարդը միասեռականին ասի, որ դու միասեռական ես, դրանք խումբ կկազմեն եւ կպատժեն, իսկ եթե հասարակ քաղաքացուն միասեռականը ասի, որ դու նորմալ ես, ապա այս դեպքում քաղաքացին ոչինչ չի կարող անել: Լիովին ապուշ իրավիճակ է ստեղծվել: Ոչ մի բան պաշտպանված չէ: Մեր օրենսդիր մարմինը մեզ նմանօրինակ երեւույթներից պաշտպանելու լուրջ քայլեր պետք է ձեռնարկի, եւ այդ դեպքում Գերմանիայի դեսպանին կարող ենք ասել, թե ա՛յ Գերմանիայի դեսպան, ղալաթ ես արել, որ բերել ես այս ֆիլմը, շատ ես ուզում, քո դեսպանատան մեջ ցո՛ւյց տուր, ու դու էլ հմայվի՛ր դրանով: Գլուխդ պատով կտաս, թե ուրիշ ճանապարհ կգտնես ֆիլմը ցուցադրելու համար:
ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆ 
երգիչ
ՊԱՏԱՍԽԱՆ. Նրանք հիվանդ են, եւ նրանց կողմնորոշումը փոխելն անհնար է: Այս դեպքում մեր արտաքին գործերի նախարարությունը պետք է մի հատ բողոքի նոտա տա իրենց գործողություններին, այս դեպքում՝ Գերմանիայի դեսպանատանը, եւ նրանց կողմից ցուցադրվելիք ֆիլմը չպետք է վնասի մեր հասարակության շահերը:
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ
սոցիոլոգ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
“Ժողովուրդ” թերթ 11.10.12




Լրահոս