Գևորգ Կոստանյանն անաղմուկ Մոսկվա է գնացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը անաղմուկ Մոսկվա է գնացել: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանից, վերջինս պատասխանեց. «Բոլոր պաշտոնական հանդիպումների մասին մեր պաշտոնական կայքը հրապարակում է, կարող եք ծանոթանալ այնտեղ»:

Սակայն նման այցի մասին կայքում ոչինչ չկա նշված: Բայց մյուս կողմից փաստն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը փաստացի չհերքեց Գեւորգ Կոստանյանի՝ Մոսկվա գնալ-գալու լուրը, թեեւ ոչ էլ հաստատեց: Իսկ թե որն է եղել այդ այցի նպատակը, թերեւս առաջիկայում պարզ կդառնա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս