Ռուսաստանի առաջնության «Ամկար» – «Դինամո» (2-0) հանդիպումից հետո «Спорт-Экспресс»-ը գնահատել է ֆուտբոլիստների խաղը:
«Ամկար»-ի և Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ստացել է 5.5 գնահատականը: Սա ամենացածրն է Պերմի թիմում: «Արզումանյանն, ընդհանուր առմամբ, հուսալի էր: Նա թույլ չտվեց աչքի ընկնել Կոկորինին, թեեւ ոչ միշտ էր հասցնում նրա հետևից»,-գրում է կայքը: