Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը որոշում է կայացրել չերկարացնել ակումբի հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի թվիթերյան պաշտոնական էջը:
«Բորուսիա»-ի և Իլկայ Գյունդողանի համագործակցությունը կավարտվի 2016թ. հունիսի 30-ին»- գրված է հաղորդագրությունում:
Այս մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 32 հանդիպում, դարձել երեք գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Բավարիա»-ն: