Երկրի համար կարևոր պահին Սերժ Սարգսյանը կարող է կրկին ննջել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես  ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին լինելու է ԱՄՆ-ում, նախատեսված է, որ վերջինս այնտեղ մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Այնուհետև ՀՀ նախագահը մայիսի 8-ին Մոսկվայում պետք է մասնակցի ԵՏՄ նախագահների հանդիպմանը, իսկ արդեն մայիսի 9-ին` Երկրորդ աշխարհամարտում Խորհրդային միության հաղթանակի նվիրված շքերթին:

Համաձայնեք, որ աշխատանքային նման գրաֆիկը ՀՀ նախագահի համար կարող է անցանկալի հետևանքներ ունենալ: Բոլորս ենք հիշում, որ Սերժ Սարգսյանը ոչ վաղ անցյալում` Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ քնել էր:  Տեսանյութում երևում է, որ նա ժամանակ առ ժամանակ ննջում էր և չէր լսում մեր երկրի համար այդքան կարևոր ելույթները, այդ թվում` նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքը:

Այս դեպքում ևս նման վտանգ կարող է լինել, քանի որ այդքան ժամ ինքնաթիռի մեջ գտնվելուց հետո` առանց հանգստի դժվար է կենտրոնանալ: Ուստի, եթե մայիսի 8-ին Սերժ Սարգսյանը ԵՏՄ նախագահների հետ հանդիպման ժամանակ ննջի սեղանի շուրջ, թերևս չպետք է մեղադրենք: Միայն անհասկանալի է, թե ինչու Սերժ Սարգսյանը որոշեց հենց այդ օրերին գնալ ԱՄՆ: Ի վերջո, այնտեղ հանդիպումներ են նախատեսված բացառապես  հայ համայնքի ներկայացուցիչների հետ և կարելի էր մեր հայրենակիցներին բացատրել, որ առավել հարմար օր ընտրեին: Թե պարզապես Սերժ Սարգսյանը ծրագրել էր մեր հայրենակիցների հետ հանդիպման անվան տակ խուսափել ԵՏՄ անդամ երկրների նախագահների հետ նույն սենյակում գտնվել, բայց չկարողացավ:

Հուսանք, որ ԵՏՄ անդամ երկրների նախագահների հետ հանդիպումը ՀՀ համար դրական արդյունքներ կունենա:

Տեսանյութում ներկայացված են կադրեր Ilur.am լրատվական կայքից




Լրահոս