Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին կմասնակցի ԵՏՄ խորհրդի նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում այսօր անդրադարձ է կատարվել ապրիլքսանչորսյան մկջոցառումներին: Այս մասին նիստի ավարտից հետո նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Քննարկել ենք միջոցառումները, ֆորումի աշխատանքները, իմի ենք բերել և հաստատել, որ դրանով չի ավարտվում մեր պայքարը: Ամրագրել ենք այն հստակ դիրքորոշումը, որ ՀՀ-ն պետք է դառնա հարթակ ցեղասպանությունների միջազգային դատապարտման համար», – նշեց նա:

Շարմազանովը ընդգծեց, որ քննարկվել են նաև ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: Անդրադառնալով մայիսին սպասվող միջոցառումներին` Շարմազանովը նշեց, որ ՀՀ նախագահը մայիսի յոթին կլինի ԱՄՆ-ում, այնուհետև մայիսի 8-ին կմասնակցի ԵՏՄ խորհրդի նիստին, իսկ արդեն մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Մեծ Հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին:

Անդրադառնալով արդեն մայիսի 3-ին ԼՂՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրություններին` նա նշեց, որ ՀՀ ԱԺ-ն իր գլխավորությամբ պատվիրակություն կունենա ԼՂՀ-ում, այնուհետև հանդես կգան ասուլիսով:




Լրահոս