Ժողովուրդ. Բալասանյանը փորձում է ազատվել ժուչոկներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանն այս օրերին սկսել է հիմնովին վերանորոգել իր նոր աշխատասենյակը: Ու սա այն դեպքում, երբ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բավական ճոխ վերանորոգված աշխատասենյակ է ժառանգություն թողել Բալասանյանին: Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների՝ Բալասանյանն իրականում այսպես փորձում է ազատվել քաղաքապետի աշխատասենյակում նախկինում տեղադրված “ժուչոկներից”՝ գաղտնալսող սարքերից: Թեև նրա խոսնակ Զոհրապ Եգանյանը հակառակն է պնդում ըստ նրաևուղղակի ճաշակի խնդիր է, ու Բալասանյանը պարզապես փոխում է ինտերիերը: Եգանյանի ասելով՝ վերանորոգման աշխատանքները կատարվում են Բալասանյանի անձնական միջոցների հաշվին:




Լրահոս