Հրապարակ. Հռիփսիմե Խուրշուդյանն ամուսնանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ հինգշաբթի` հոկտեմբերի 18-ին, տեղի է ունենալու օլիմպիական չեմպիոնուհի, Հայաստանի եւ Օլիմպիական կոմիտեի “երեսը պարզած” բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի հարսանիքը:
Նա ամուսնանում է իրենց համքարության ներկայացուցիչ-ծանրամարտիկի հետ: Հարսանիքի քավորը, սակայն, Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը չէ. նախընտրել են ավանդական քավորին:
Սակայն ողջ հարսանիքն ընթանալու է Ծառուկյանի բարձր հովանու ներքո: Ընդ որում, “Շանթ” ռեստորանային համալիրում: Ապարանյան ծագմամբ օլիմպիական չեմպիոնուհու համար ընտրել են ապարանյան “ծագմամբ” ռեստորանը, որը Ղարիբյանին է պատկանում՝ Աղվան Հովսեփյանի հոգատար տանիքի ներքո:




Լրահոս