
Վերջերս ուշագրավ դեպք է կատարվել Երևանում. Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ ոմն Գրիգոր եկել է Երևան, ծանոթացել Աննա անունով մի աղջկա հետ և ներկայացել որպես “Տաշիրի Կարեն” (նկատի է ունեցել Աժ պատգամավոր Կարեն Կարապետյանին): Զարմացած աղջկան նույնիսկ ամոթանք է տվել. “Ո՞նց, Տաշիրի Կարենին ամբողջ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքական էլիտան է ճանաչում, դու ո՞նց չես ճանաչում”: Հետո Գրիգորը այնքան է մտերմացել Աննայի հետ, որ նոր բիզնես դնելու անվան տակ նրանից մոտ 1 մլն 500 հազ. դրամ արժողությամբ ոսկեղեն է վերցրել: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` ոստիկանները հայտնաբերել են խաբեբային ու ձերբակալել: Այս օրերին նրա դատավարությունն է ընթանում: Այս պատմության մեջ ուշագրավը ոչ միայն խաբեբայի հնարամտությունն է, այլև Աննայի` այդ աստիճան անտեղյակությունը: