
ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը ,հույժ կարևոր գործերովե այս օրերին գտնվում է Մոսկվայում: Իսկ եռօրյա աշխատանքային այցի առայժմ գրանցած միակ արդյունքը, ռուս մի քանի պաշտոնյաների հետ հանդիպումներից բացի, եղել է Հայաստանում հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծման մտադրությունների վերաբերյալ արձանագրության ստորագրումը։
Թերթն ընդգծում է, որ փաստաթուղթը ոչ թե վերաբերում է կենտրոնի բացմանը, այլ կենտրոն բացելու մտադրություններին: Դեռ ավելին, այդ փաստաթուղթը ստորագրել է ոչ թե Բաղդասարյանը, այլ նրա հետ Մոսկվա մեկնած ԱԻ նախարար Արմեն Երիցյանը իր ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուչկովի հետ միասին:
Ընդամենն արձանագրենք, որ ՀՀ պետական բյուջեի վրա այս այցերը բավական թանկ են նստում: